
|
Լինելով Հայաստանի առաջատար շինարարական կազմակերպություններից` «Երևանշին» ընկերությունն ինքնատիպ է իր կառավարման համակարգով և իր հաճախորդներին (պատվիրատուներին) առաջարկվող լուծումներով: Հիմնադրվելով 1980թ., ընկերությունն այժմ ընդգրկում է մի քանի բիզնես միավորներ` շինարարությունից և արտադրությունից մինչև բիզնես լուծումների սահմանում, ինժեներիայի և կառավարման ոլորտում գիտահետազոտական գործունեության իրականացում: 2003թ. ընկերությունը արժանացել է ISO9001:2008 միջազգային ստանդարտի վկայականի GLOBALE-ի կողմից միջազգային որակ ապահովելու համար: Շնորհիվ իր փորձառության, տեխնիկական հագեցվածության, այն է` քարի և ավազի հանքեր, բետոնի, մետաղական կոսնտրուկցիաների պատրաստման, քարի մշակման, հայելու պատրաստման, ապակե փաթեթների, երկաթե, փայտե, ալյումինե և մետաղապլաստե դռների, պատուհանների, տարբեր չափի և ձևի միջնորմային բլոկների, բետոնե ձևավոր սալերի, եզրաքարերի պատրաստման արտադրամասեր, ցանկացած տիպի շենքերի, շինությունների տաք և սառը ջրամատակարարման ցանցերի, էլեկտրամոտաժային և սանտեխնիկական աշխատանքների տեղամասեր, ընկերությունը իրականացնում է ցանկացած նախագիծ` շինարարություն և մանտաժում, ինչպես նաև ուժեղացման-վերակագնողական աշխատանքներ: Արտադրատեխնիկական մասնաճյուղերի, ինչպես նաև փորձարարական լաբարատորիաների լավ համակարգված աշխատանքները երաշխավորում են արդյունավետություն և բարձր որակ ընկերության գործունեության բոլոր բնագավառներում:
Այժմ ընկերությունը ֆրանսիական «Ֆարմեքս Թեքնոլոջիս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ արդյունավետ կերպով համագործակցում է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի հետ` իրականացնելով հանրապետության 17 պոմպակայանների և երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքները:
«Երևանշին» ըներությունը հաջող կերպով շարունակում է իր գործունեությունը նոր ներդրումային ծրագրերի հետազոտման և զարգացման ուղղությամբ և մնում է հավատարիմ իր առաքելությանը` ապահովելով որակ, երաշխիք և կայունություն իր հաճախորդների և շահառուների համար: |
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ
«Երևանշին» ընկերությունն իրականացնում է 17 պոմպակայանների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, ինչն ապահովում է պահպանման ծախսերի կրճատում և շենքի երկարակեցություն` պոմպակայանի շենքի վերականգնման շնորհիվ:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ![]() Ուսումնանախագծային բաժինը հագեցած է բարձրակարգ և փորձառու մասնագետներով, որոնք իրենց հմտությամբ կնպաստեն հաճախորդների արագ մասնագիտացմանն ու ժամանակակից ծրագրերի տիրապետմանը, մասնավորապես`
• շենքերի և կառույցների հաշվարկման համար նախատեսված "Лира 9,6" ծրագրային փաթեթին, • կոնստրուկցիաների գծագրերի արագ և դյուրին իրականացման համար "AutoCAD 2010" ծրագրային փաթեթին, • շինարարության ոլորտում աշխատող մասնագետների համար նախատեսված հատուկ դասընթացին: |
|||||||||||
| ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | | | ՄԵՐ ՄԱՍԻՆ | | | ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | | | ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ |




